ՀԲ-ն տարածաշրջանային նոր տնօրեն է նշանակել Հարավային Կովկասում

08.09.2015 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկը (ՀԲ) Հարավային Կովկասում տարածաշրջանային նոր տնօրեն է նշանակել Մերսի Թեմբոնին:
    
Ինչպես հայտնում է վրացական Financial պարբերականը, նա իր պարտականությունների կատարմանը կանցնի 2015թ. հոկտեմբերի 1-ին:

«Մերսի Թեմբոնը կառավարելու է ՀԲ-ի ծրագրերը Ադրբեջանում, Հայաստանում ու Վրաստանում, ինչպես նաեւ ղեկավարելու է բանկի գործընկերության ծրագրերի իրականացումն ու զարգացումը այդ երկրներում եւ շարունակելու է երկխոսությունը քաղաքացիական հասարակությունների ու երկրների գործընկերների հետ»,- ասված է հաղորդագրությունում:

ՀԲ խմբում Մերսի Թեմբոնը սկսել է աշխատել 2000-ից՝ որպես Աֆրիկյան տարածաշրջանում կրթության մասնագետ: Աշխատանքի տարիներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ Տանզանիայում ՀԲ տնօրենի եւ Բուրկինա Ֆասոյում` բանկի մենեջերի պաշտոնը:

Դիտում՝ 10075

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW