Երեւան, 4 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Բիլայն” ապրանքանիշի ներքո հանդես եկող ռուսական “Վիմպելկոմ” բջջային օպերատորը համաձայնության է եկել հունական OTE-ի հետ 341,9 միլիոն եվրոյով “ԱրմենՏել” ընկերության բաժնետոմսերի 90% գնելու, ինչպես նաեւ ընկերության 40 միլիոն եվրոյի հասնող պարտքերն ու պարտավորությունները ստանձնելու մասին: Բաժնետմոսերի մնացած 10%-ի սեփականատերը Հայաստանի կառավարությունն է: Մեկնաբանելով գործարքը, “Վիմպելկոմ” ԲԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իզոսիմովն ասել է, որ “տնօրինելով Հայաստանի բջջային կապի շուկայի մոտ 40%-ը, “ԱրմենՏել” ընկերությունը բավականին ուժեք դիրքեր ունի, եվ մենք մտադիր ենք էլ ավելի ամրապնդել դրանք՚: ”Միացյալ ֆինանսական խմբի” վերլուծական դեպարտամենտի համատնօրեն Ալեքսեյ Յակովիցկու խոսքերով, գործարքի 487,7 մլն դոլար ընդհանուր գումարը խոսում է այն մասին, որ “Վիմպելկոմը“ բավականին հաջող ձեռքբերում է կատարել: “Գումարը, որը կվճարի “Վիմպելկոմը“, 5 անգամ գերազանցում է “ԱրմենՏելի” EBIDTA-ն (շահույթը` մինչեւ հարկերի վճարումը եւ ամորտիզացիայի ծախսերը): Սովորաբար բջջային ընկերությունների համար վճարում են նրանց EBIDTA-ի տասնապատիկը, իսկ ֆիքսված հեռախոսակապի ընկերությունների համար` 7,5 անգամ գերազանցող գումարը“, - ասել է Յակովիցկին: “Վիմպելկոմ” ընկերությունների խմբի մեջ մտնում են բջջային կապի օպերատորներ, որոնք ծառայություններ են մատուցում Ուկրաինայում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում եւ Վրաստանում: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6512