Հայաստանի ԿԲ-ն “վճռական քաղաքականություն” է վարում սղաճը զսպելու ուղղությամբ, կարծում է Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահը
03.11.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 3 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայաստանի Կենտրոնական Բանկը "վճռական քաղաքականություն” է վարում սղաճը զսպելու ուղղությամբ, այսօր Երեւանում հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական Բանկի նախագահ Սերգեյ Իգնատյեւը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդես գալով Միջպետական բանկի Խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում, Սերգեյ Իգնատյեւն ասել է, որ բարձր մակրոտնտեսական ցուցանիշների եւ ցածր սղաճի պայմաններում ազգային տարադրամի արժեւորումը բնական գործընթաց է: Նա նշել է, որ դա, իր հերթին, հանգեցնում է աճի ավելի ցածր տեմպերի այսպես կոչված ոչ առեւտրային ոլորտներում: Այնուամենայնիվ, նշել է Սերգեյ Իգնատյեւը, Հայաստանի իրական հատվածը արագ է հարմարվում նման գործընթացներին:
Հայաստանի Կենտրոնական Բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ Միջպետական բանկը 70 մլն դոլարի բաց վարկային գիծ է տրամադրել հայկական ՙՆաիրիտ գործարան՚ ՓԲԸ-ին:
1993 թվականից սկսած Միջպետական բանկը Հայաստանում ֆինանսավորել է մի քանի տասնյակ նախագծեր, որոնց ընդհանուր ծավալը կազմել է $ 110 մլն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: