2014թ. Էյչ-Էս-Բի-Սի-ն մոտ 40 մլն դրամի ներդրում է կատարել Հայաստանում իրագործվող 26 կրթական ծրագրերում:Ինչպես հաղորդում են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մամուլի ծառայությունից, վերոնշյալ ներդրումները կատարվել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, «Մեղվիկ» ՀԿ-ի, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման (FPWC) եւ Կովկասի բնության (CNF) հիմնադրամների, Հայաստանի Երիտասարդական նվաճումներ (JAA) ՀԿ-ի եւ այլոց հետ համագործակցության արդյունքում: «Հայաստանում Էյչ-Էս-Բի-Սի-ն տարեկան մոտ 50 մլն դրամ է ներդնում բարեգործական ծրագրերում՝ աջակցելով կրթական եւ շրջակա միջավայրի պահպանման ոլորտներին: Մեր ներդրումները նպատակ ունեն նորարար եւ որակյալ կրթությունը հասանելի դարձնել երեխաների խոցելի խմբերի համար»,- ասված է բանկի հաղորդագրությունում:2014թ. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը 7 մլն դրամ է հատկացրել բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման ծրագրերին, որոնք հիմնականում ուղղված են ջրային ռեսուրսների պահպանմանն ու կլիմայական փոփոխությունների խնդիրների հաղթահարմանը: Նշենք, որ այս տարի Էյչ-Էս-Բի-Սի-ն իր հիմնադրման 150-ամյակի առթիվ 150 միլիոն դոլարի հավելյալ ֆոնդ է հատկացրել համայնքային ծրագրերի եւ բարեգործական կազմակերպությունների աջակցությանը 2015-2017 թթ.: Tweet Դիտում՝ 15552