Հարցում. ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջինն է բրենդի ճանաչելիությամբ

26.08.2015 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. առաջին կիսամյակում «IPM Research» մարքետինգի եւ հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած «Տեղական շուկայում ՎՏԲ բրենդի ճանաչելիություն» հարցման արդյունքում ՎՏԲ-ն շարունակում է մնալ ամենաճանաչված բրենդը Հայաստանի բանկային շուկայում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում նշել են, որ 2015թ. հուլիս-օգոստոս ամիսներին Երեւանում եւ Հայաստանի 4 խոշոր քաղաքներում (Վանաձոր, Գյումրի, Արմավիր, Դիլիջան) անցկացվել է հարցում տարբեր տարիքային խմբի 1 200 քաղաքացիների միջեւ: Հարցումն իրականացվել է պատահական ընտրության հիման վրա:

Հարցման ընթացքում պարզվել է ՎՏԲ բրենդի հանպատրաստից իմացության մակարդակը` Top of Mind-ը (առաջին հանպատրաստից նշումը): Բացի այդ, որոշվել է բանկի ընդհանուր հանպատրաստից իմացության, հուշմամբ իմացության մակարդակը եւ MA Index-ը: Վերջինս բնութագրում է բանկի բրենդի կարգավիճակը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցությունում մյուս բրենդերի/բանկերի հետ միասին:

«Անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը հայաստանյան բանկերի շրջանում, եւ բրենդի ճանաչելիությամբ զբաղեցնում է 1-ին տեղը 19.3%-ով: Սա Top of Mind ցուցանիշի վերջին տարիների ամենաբարձր մակարդակն է:

Վերջին 6 ամիսների ընթացքում գրանցվել է նաեւ այնպիսի հիմնական ցուցանիշների աճ, ինչպիսիք են հանպատրաստից իմացությունը, հուշմամբ իմացությունը, ընդհանուր հանպատրաստից իմացությունը եւ Երեւանում, եւ մարզերում: Բանկը նաեւ առաջատարն է շուկայում բանկային ծառայությունների ոլորտում հաճախորդների զանգվածային քանակով` հարցվածների ավելի քան մեկ երրորդը ներկայումս օգտվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից: ՎՏԲ բերնդը վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը նաեւ հուսալիության ցուցանիշով»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

«ՎՏԲ-ն տարիներ շարունակ ցույց է տալիս Հայաստանում բրենդի իմացության լավագույն ցուցանիշ: Բրենդի ճանաչելիության հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հաճախորդների մեծ մասը բանկ ընտրելիս կողմնորոշվում է ոչ միայն ծառայությունների ոլորտը հաշվի առնելով, այլեւ ֆինանսական կառույցի կայունությունն ու հուսալիությունը եւ ընտրում է միջազգային ֆինանսական խումբ: Մենք հետագայում նույնպես ձգտելու ենք պահպանել առաջատարի դիրքերը եւ արդարացնել հաճախորդների ակնկալիքներն եւ վստահությունը»,- ասել է ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 11117
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW