«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամների միջեւ այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:IDeA-ում նշել են, որ հուշագիրն ուղղված է ենթակառուցվածքների, տարածքների զարգացման ոլորտում համագործակցությանը, ինչպես նաեւ զարգացմանը միտված այլ ծրագրերի համատեղ իրականացմանը:Կողմերը, մասնավորապես, կգործակցեն Դիլիջանի եւ Տաթեւի տարածաշրջաններում սոցիալական ու հանրային նշանակության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում:«Մեր երկու կառույցներն ունեն գործունեության ընդհանուր ուղղություններ եւ աշխատանքներ են իրականացնում հանրապետությունում ենթակառուցվածքների բարելավման, տարածքների զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: IDeA հիմնադրամը ծրագրեր է իրականացնում Սյունիքի եւ Տավուշի մարզերում, որոնք հատկապես զբոսաշրջության զարգացման տեսակետից լուրջ ներուժ ունեցող տարածաշրջաններ են: Համոզված ենք, որ մեր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ աշխատանքով կարող ենք սիներգիայի էֆեկտ ստանալ եւ լուրջ ներդրում ունենալ այդ տարածքների հեռանկարային զարգացման գործում»,- ասել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանը:«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը մեկնարկել է Սոցիալական ներդրումների եւ տարածքային զարգացման նոր ծրագրի իրականացումը: Մենք հատկապես կարեւորում ենք համագործակցությունը տեղական գործընկերների, նվիրատուների եւ շահագրգիռ կառույցների հետ: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը շնորհակալ գործունեություն է ծավալել զարգացման մեծ ներուժ ունեցող երկու տարածքներում` Տաթեւում եւ Դիլիջանում: Հուսով ենք, որ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ եւ շարունակական»,- իր հերթին ասել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Tweet Դիտում՝ 21579