Անելիք Բանկը ներդրել է համատեղ՝ Hotel Express VISA Gold քարտը:Բանկում նշել են, որ այն քարտապանին հնարավորություն է տալիս ունենալ «առավել ապահով ու հաճելի ճամփորդություն»: Hotel Express VISA Gold քարտը ներառում է արտոնություններ՝ ուղեւորությունների, հանգստի, ռեստորաններից օգտվելու եւ գնումների համար։ Տվյալ քարտատեսակի քարտապանները դառնում են ճամփորդողների ակումբի արտոնյալ անդամ եւ ստանում հատուկ զեղչեր՝ աշխարհի 140 երկրների շուրջ 80 000 հյուրանոցներում: Hotel Express VISA Gold քարտը տալիս է նաեւ մեքենաների մատչելի վարձակալության հնարավորություն (SixT – մինչեւ 20% զեղչ) ավելի քան 100 երկրներում, ինչպես նաեւ ﬕնչեւ 15% զեղչ՝ 60 երկրների 250 օդանավակայանների լոունջ բառերի անցաքարտի համար (Lounge Pass):Hotel Express VISA Gold քարտի հետ մինչեւ 15% զեղչով տրամադրվող Priority Pass քարտերն ապահովում են մուտք աշխարհի 100 երկրների ավելի քան 700 VIP լոունջ բառեր: «Անելիք Բանկի կողմից ներդրված Hotel Express VISA Gold համատեղ քարտը միակն է հայաստանյան բանկային շուկայում՝ նախատեսված հիմնականում այն հաճախորդների համար, ովքեր տարվա մեջ առնվազն մեկ անգամ ճամփորդում են»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։Նրա խոսքով՝ Hotel Express VISA Gold քարտը տրամադրում է վարկային գծի հնարավորություն, ինչպես նաեւ այլ արտոնություններ: Tweet Դիտում՝ 5532