Գնահատելով բանկային քարտերի վաճառքի ոլորտում մասնագիտացված աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը, նախաձեռնողականությունը, նպատակասլացությունն ու ստեղծագործական մոտեցումը գործին` ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացնում է հերթական խրախուսական ծրագիրը Cirrus/Maestro, MasterCard Standart եւ MasterCard Gold քարտերի վաճառքի մասով: Խրախուսական ծրագրի առաջին փուլի շրաջանկում բանկի բոլոր աշխատակիցները, ովքեր իրականացրել են MasterCard քարտերի վաճառք, ստացել են բոնուսային պարգեւատրում, իսկ 20 աշխատակիցներ, ովքեր 2015թ. մայիսի 1-ից հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում ցուցաբերել են քարտերի վաճառքի լավագույն արդյունք, մասնակցել են իրենց ընտրությամբ եվրոպական ցանկացած քաղաք մեկնելու երկու անձի համար տուրիստական ուղեգրի խաղարկությանը: Մրցանակը շահել է բանկի «Ամասիա» մասնաճյուղի հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ Անի Հարությունյանը: Բացի այդ, ծրագրի շրջանակում առավելագույն ակտիվություն ցուցաբերած 5 աշխատակիցներ բանկի ղեկավարության կողմից ստացան պատվոգրեր: «ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ աշխատում է իր աշխատակիցներին խրախուսելու ուղղությամբ եւ ստեղծում նրանց համար մասնագիտական հմտությունների զարգացման լրացուցիչ հնարավորություններ: Մենք վստահ ենք, որ բանկի կայուն զարգացումը պայմանավորված է ստեղծագործական ներուժով, խթանի առկայությամբ եւ մարդու ձգտումով` կատարելագործելու իր մասնագիտական որակները: Շնորհակալ եմ գործընկերներիս նվիրվածության համար եւ մաղթում եմ հաջողություն նոր նպատակների հասնելու ճանապարհին»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:Խրախուսական ծրագրի իրականացման արդյունքներում Cirrus/Maestro, MasterCard Standart եւ MasterCardGold քարտերի վաճառքն ավելացել է 40%-ով:Ծրագրի երկրորդ փուլն իրականացվում է 2015թ. օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը: Tweet Դիտում՝ 11960