Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը նպաստել են ՏԱՑ աճին

21.08.2015 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը(ԱՎԾ) հրապարակել է  2015 թվականի հունվար-հուլիսին նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն հաշվետու ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 4.2%:
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատականով, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ` առեւտրի շրջանառության, որը կրճատվել է 4.7%-ով` հունվար-հունիսի 5.1% դիմաց: Նշենք, որ առեւտրի շրջանառության ցուցանիշի մեջ մտնում են մանրածախ,  մեծածախ, ինչպես նաեւ ավտոմեքենաների առեւտուրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատականով, վերոնշյալ ցուցանիշի դանդաղումը հիմնականում խանութների միջոցով իրականացվող առեւտրի ծավալների ամսական կտրվածքով աճի արդյունք է: Մասնավորապես՝ 2015թ. հունիս ամսին մայիս ամսվա նկատմամբ խանութների միջոցով իրականացվող առեւտրի ծավալն աճել է 10.4%-ով, իսկ մայիսը ապրիլի նկատմամբ` 6.3%-ով:

Նախարարության մեկնաբանությամբ, ներքին առեւտրի ցուցանիշի նվազումը շարունակում է հիմնականում պայմանավորված մնալ առաջին հերթին արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ, որը 2015թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 28.4%-ով: Ընդ որում, միջին ամսական անվանական աշխատավարձի աճին զուգահեռ նկատելի է ամսական կտրվածքով տրանսֆերտների ծավալների նվազման դանդաղում:

Արդյունաբերության աճը հունվար-հուլիսին կազմել է 4.1%: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկների` արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսն առանց էներգետիկայի հունվար-հուլիսին կազմել է 7.2%:

Նախարարությունից նշում են, որ նշված ցուցանիշները համեմատական չեն նախորդ ամիսների աճողական ցուցանիշների հետ, քանի որ 2015թ. հուլիսի արտաքին առեւտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, որոնք հետագայում ենթակա են ճշգրտման:

Դիտում՝ 3299
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW