Հունվար-հուլիսին 4.2% տնտեսական ակտիվություն է գրանցվել

20.08.2015 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. հունվար-հուլիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 4.2%  տնտեսական ակտիվություն:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալ տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 14.8%-ով, ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 2.4%-ով, սպառողական գների ինդեքսը՝ 5 %-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.3%-ով, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 9.9%-ով:

Շինարարության ծավալը 2015թ. հունվար-հուլիսին, անցած տարվա համեմատ, աճել է 0.4%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.1%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1.9%-ով:

Միաժամանակ՝ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կրճատվել է 24%-ով:

Արտահանման եւ ներմուծման ծավալները կրճատվել են՝ համապատասխանաբար 4.4% եւ 30.7%-ով:
 

Դիտում՝ 3336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW