2015 թվականին ամառվա սկզբին Ռուբեն Վարդանյանը ստեղծել է Phoenix Advisors ընկերությունը եւ multifamily office, որի անվանումը դեռ չի բացահայտվում, գրում է Ֆորբս ամսագիրը: Երկու կառույցների աշխատանքը կառավարում է «Ռենեսանս կապիտալի» նախկին նախագահ Ալեքսանդր Մերզլենկոն, որը պատասխանատու է հիմնական հաճախորդների հետ հարաբերությունների համար: Phoenix Advisors-ի տնօրենն է «Տրետիյ Ռիմ» ընկերության ընտանեկան գրասենյակի ղեկավար Ալեքսեյ Ստանկեւիչը, որի պարտականությունների մեջ է մտնում գործարքների ու ակտիվների կազմավորումն ու կապիտալների փոխանցման պլանավորումը: Phoenix Advisors-ը օգնում է հաճախորդներին մշակել ակտիվների կառավարման ռազմավարությունը եւ ժառանգորդների շրջանակը: «Երբեմն այդ շրջանակը սահմանափակված չէ ընտանիքի անդամներով: Բացի այդ, բիզնեսմենները ոչ միայն դրամ են փոխանցում, այլեւ ակտիվներ: Մենք համակարգում ենք այդ գործընթացները, եթե անհրաժեշտ է, օգնում ենք փորձագետներ ներգրավվել՝ ակտիվների իրացման եւ բարդ կառույցների ստեղծման համար: Նման համալիր առաջարկ շուկայում դեռ չկա », - Ֆորբսին պատմել է Ալեքսեյ Ստանկեւիչը: Վճարը կախված է ծառայությունների տեսակից, դա կարող է լինել ինչպես միջնորդավճար կառավարման համար, այնպես էլ բաժանորդային վճար: Մոտակա 7 տարիներին Phoenix Advisors-ի հաճախորդների թիվը սահմանափակվելու է 50 գործարարներով, որոնց կարողությունը 100 մլն դոլարից ավելի է: Tweet Դիտում՝ 12868