Անելիք Բանկն իր հիմնադրման 25 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում գործարկել է նոր ավանդատեսակ՝ «Անելիք 25»: Ինչպես նշել են բանկում, «Անելիք 25»-ը ավանդատուներին հնարավորություն կտա խուսափել արժութային տատանումների բացասական հետեւանքներից եւ միեւնույն ժամանակ՝ բարձր տոկոսագումարներ ստանալ։ Ավանդի ներդրման տարեկան պարզ տոկոսադրույքը կազմում է տարեկան մինչեւ 12%, իսկ ավանդի ներդրման նվազագույն գումարը՝ 500 հազ. դրամ։«Անելիք Բանկը մշտապես զարգացրել է իր կողմից առաջարկվող բանկային գործիքները, որոնց թվում իրենց ուրույն տեղն ունեն բանկի կողմից առաջարկվող ավանդատեսակները։ Ինչպես գիտեք, 2015 թ. հոբելյանական է բանկի համար՝ այս տարի մենք նշում ենք բանկի հիմնադրման 25 ամյակը եւ սրանով է պայմանավորված մեր նոր ավանդատեսակի անունը՝ «Անելիք 25»: Այն հնարավորություն է տալիս ավանդատուներին ապահովագրվել արժութային տատանումներից մինչեւ 25 դրամի չափով եւ բարձր տոկոսադրույքով ավանդ ներդնել։ Սա շատ հարմար տարբերակ է այն հաճախորդների համար, ովքեր ունեն ԱՄՆ դոլարով խնայողություն եւ ցանկանում են ավանդ ներդնել։ «Անելիք 25» ավանդատեսակը տվյալ հաճախորդներին հնարավորություն է տալիս փոխարկել իրենց գումարը դրամի եւ ներդնել մինչեւ 12% տարեկան տոկոսադրույքով ավանդ՝ չանհանգստանալով դրամ-դոլար արժութային տատանումներից, քանի որ փոխարժեքի բարձրացման դեպքում առկա է փոխհատուցում մինչեւ 25 դրամի չափով»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ Հայկ Մկրտչյանը։ Tweet Դիտում՝ 4594