Հայտնի են ՀԷՑ-ում աուդիտի անցկացման թեկնածուները

11.08.2015 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր հրապարակել է այն ընկերությունների ցանկը, որոնք առաջարկներ են ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աուդիտ անցկացնելու վերաբերյալ:

Ըստ թերթի, դրանք են

Բեյն ընդ Քոմփանի (Bain & Company);
Մաքքենզի ընդ Քոմպանի (McKinsey & Company);
Բոսթն Քնսալթինգ Գրուփ (Tne Boston Consulting Group);
Սթրաթեջի ընդ փառթ օֆ Փի դաբլյու Սի նեթվորք (Strategy &, part of the PwC network);
Դելոիթ Քնսալթինգ (Deloitte Consulting):

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ օգոստոսի 10-ին տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվելիք աուդիտի, ինչպես նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից էներգետիկ համակարգում սահմանված սակագների հիմնավորվածության եւ հնարավոր բարելավման մասին միջազգային խորհրդատվական ծառայություն մատուցող ընկերություններին ուղարկված հրավեր-առաջարկների արդյունքների վերաբերյալ:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է ռուսական կողմի հետ համատեղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվելիք աուդիտի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրել է միջազգային խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացրած առաջարկների փաթեթի մասին՝ նշելով, որ դրանք արդեն ամփոփվել են եւ առաջիկա օրերին ուղարկվելու են ՀՀ կառավարության աշխատակազմ:

Ս.թ. հունիսի 30-ին Banks.am ներկայացրել էր կարծիքներ այն մասին, որ ՀԷՑ-ում պետք է հատուկ նշանակության աուդիտ անցկացվի:

Դիտում՝ 20478
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW