Գործադիրը կաջակցի խաղողի մթերման գործընթացին
07.08.2015 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://vinogradna.ru

Այս տարի ակնկալվում է շուրջ 280 հազ. տոննա խաղողի համախառն բերք, որից պետք է մթերվի 196 հազ. տոննան, իսկ պահանջարկը կազմում է 160 հազ. տոննա:
Այս մասին օգոստոսի 6-ին՝ խաղողի մթերումների կազմակերպման գործընթացին նվիրված խորհրդակցության ընթացքում, ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ներկայացնելով գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությունը:
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը պատրաստ է աջակցել վերամշակող ընկերություններին՝ խաղողի լրացուցիչ քանակության մթերման խնդիրը լուծելու համար:
«Այսօր մեկ հարց ունենք օրակարգում՝ խաղողի մթերման սեզոնի նախապատրաստական աշխատանքները եւ կցանկանայի նաեւ ձեզանից լսել՝ մենք ինչ գործիքներ օգտագործենք, ինչ աջակցություն ցուցաբերենք, որպեսզի կարողանանք բերքը մեր գյուղացիներից հավաքել»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանն էլ նշել է, որ խաղողի լրացուցիչ քանակության մթերման նպատակով վերամշակողները հիմնականում բարձրացրել են շրջանառու միջոցների համալրման համար վարկային միջոցների տրամադրման հարցը:
Վարչապետի հանձնարարությամբ «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը տեղեկացրել է, որ վարկավորումն իրականացվում է 5 տարի մարման ժամկետով, իսկ վարկի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչեւ մեկ տարի տեւողությամբ:
Վարչապետն ասել է, որ գործադիրը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաղողի բերքը չմնա գյուղացու մոտ, եւ վերամշակող գործարաններն ընդունեն այն: Նա հավելել է, որ կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ կքննարկի եւ հետամուտ կլինի ֆինանսական ռեսուրսի տրամադրման հարցի լուծմանը:
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: