Վաչե Գաբրիելյան. Մենք տնտեսական աճ ունենք

06.08.2015 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյաննն այսօր ասել է, որ տնտեսության գրեթե բոլոր հատվածներում կա դրական առաջընթաց:

Այս մասին նա ասել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ՝ անդրադառնալով  Ազգային վիճակագրական ծառայության  հրապարակած  2015թ. առաջին 6 ամիսների ամփոփմանը:

«Ըստ ԱՎԾ-ի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,2%, այսինքն` մենք ունենք տնտեսական աճ, թեեւ սա տնտեսական աճի ցուցանիշը չէ, այն կլինի ավելի ուշ՝ սեպտեմբերին»,- ասել է Վաչե Գաբրիելյանը:

Նա նշել է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը, մասնավորապես, աճել է 5,1%-ով:

«Այս տարվա սկզբից մենք ունեինք էներգետիկայի արտադրության որոշակի խնդիր, որը դեռեւս 100%-ի չէր հասել, սակայն արդեն էներգետիկայի ոլորտում եւս ունենք 100%-ից ավելի արտադրանք: Բնականաբար, ամենամեծ աճը, ինչպես բոլորը տեսել են, առկա է գյուղատնտեսության ոլորտում, եւ այս տեսակետից կարելի է նշել, որ հատկապես բուսաբուծության ոլորտում ունենք բավականաչափ մեծ զարգացումներ»,- հավելել է փոխվարչապետը:

Դիտում՝ 5691
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW