ՎՏԲ-ն հայկական ընկերություններին առաջարկում է ռուբլով վարկավորվել
06.08.2015 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ

ՎՏԲ Բանկի վարչության փոխնախագահ Միխայիլ Օսեեւսկին ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի ու բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկել է ՌԴ ռուբլով վարկավորման հեռանկարները:
Այս մասին Միխայիլ Օսեեւսկին ասել է այսօր Երեւանում՝ լրագրողների հետ հանդիպմանը:
«Ազգային արժույթները թուլանում են, եւ այս իրավիճակը մոտեցումների ճշգրտում է պահանջում: Մենք ՀՀ կառավարության ու Կենտրոնական բանկի ղեկավարների հետ քննարկել ենք հայ արտահանողների արժութային ռիսկերի նվազեցմանն ուղղված հնարավոր միջոցները: Այսօր նրանք բավական բարդ իրավիճակում են հայտնվել. վարկերը ստանում են դոլարով, եկամուտները՝ դրամով, իսկ արտահանումն իրականացնում են ռուբլով: Բնական է, որ ազգային արժույթների տատանման պայմաններում լուրջ անհարմարություններ են առաջանում: Մենք կարծում ենք, որ եթե մեր գործընկերները վարկեր ստանան ռուբլով, դա թույլ կտա նվազեցնել ռիսկերը»,- ասել է ՎՏԲ-ի թոփ-մենեջերը:
Նրա խոսքով՝ ՎՏԲ-ն ՀՀ պատկան մարմինների հետ պարբերաբար քննարկում է վարկավորման շուկայի կառուցվածքը. «Մենք կարծում ենք, որ պետք է ազատվել արժութային կախվածությունից, եւ այդ ուղղությամբ կատարվող քայլերից մեկը հետագայում կարող է լինել բազային դրույքների իջեցումը: Միեւնույն ժամանակ հասկանալի է, որ դա երկարատեւ գործընթաց է»,- նկատել է ՎՏԲ Բանկի վարչության փոխնախագահը:
Նա նաեւ նշել է, որ բանկը պատրաստ է դիտարկել այն հայկական ընկերություններին աջակցելու հնարավորությունները, որոնք աշխատում են ԵՏՄ տարածքում:
«Մասնավորապես, եթե հայկական ընկերությունները աշխատում են Ղազախստանի կամ Բելառուսի շուկաներում, մենք պատրաստ ենք նրանց հետ համագործակցել այդ պետությունների արժույթներով», - ասել է Միխայիլ Օսեեւսկին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը կշարունակի աջակցել ներդրումային նախագծերին, մասնավորապես, գյուղատնտեսական ապրանքների վերամշակման, ջերմոցային տնտեսությունների ու հանքարդյունաբերության ոլորտներում, ասել է Օսեեւսկին:
ՎՏԲ-ի դիտորդ խորհուրդն ընթացիկ տարվա սեպտեմբերին կքննարկի Հայաստանում բանկի նոր ռազմավարությունը, որում հաշվի կառնվեն Եվրասիական տնտեսական միության հետ կապված ինտեգրացիոն գործընթացները:
Հայաստանում վարկավորման ծավալների ընդլայնման հեռանկարների մասին խոսելիս Միխայիլ Օսեեւսկին նշել է, որ շատ բաներ կախված են լինելու ՀՀ տնտեսության զարգացման ուղղություններից: Լրացուցիչ ռեսուրս կարող է դառնալ հայկական Սփյուռքի կապիտալների ներգրավվումը, ասել է նա:
«Մենք ավանդաբար օժանդակում էինք Հայաստանի շինարարության հատվածին, որում այժմ որոշակի դանդաղեցում է նկատվում, ինչը մեզ, իհարկե, չի ուրախացնում: Մենք պատրաստ ենք ճկուն ու ստեղծագործական մոտեցում ցուցաբերել եւ փնտրել նոր ուղղություններ»,- ասել է Միխայիլ Օսեեւսկին:
Ընդհանուր առմամբ նա դրական է գնահատել բանկի գործունեությունը Հայաստանում՝ ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ հատվածներում՝ հիշեցնելով, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ակտիվները գերազանցում են $700 մլն-ի ցուցանիշը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: