Հայաստանում կրճատվել են կոնյակի եւ ավելացել են գինու արտադրության ծավալները

20.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանում կոնյակի արտադրության ծավալը 2006 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել են 4585.8 հազար լիտր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 8.5%-ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին Ազգային վիճակագրական ծառայությունում, օղու եւ լիկյորային խմիչքների արտադրության ծավալը 2006 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 7496.0 հազար լիտր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 7.9 տոկոսով:

2006 թվականի ինը ամիսների ընթացքում Հայասատոնւմ գինու արտադրության ծավալը կազմել է 1626.6 հազար լիտր` նախորդ տարվա համեմատ ավելանալով 28.1 տոկոսով, իսկ գարեջրի արտադրության ծավալը կազմել է 9553.6 հազար լիտր /աճը 21.1%/:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8178

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW