«Նաիրիտ» գործարանի 1800 աշխատակցի աշխատավարձի պարտքը մարվել է, իսկ մնացած 600-ի աշխատավարձի վճարումը սպասվում է այսօր:Այս մասին Banks.am-ին տեղեկացրել է «Նաիրիտ»-ի՝ աշխատավարձերի հետ կապված ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:«Խոստացվել են, որ 600 աշխատակցի աշխատավարձ այսօր կփոխանցվի նրանց հաշվին, սակայն դեռեւս փոխանցում չի եղել: Ուրբաթ օրը փոխանցումը եղել է ուշ՝ ժամը 20:00-ի կողմերը: Ենթադրում ենք, որ այսօր կլինի փոխանցում, իսկ եթե ոչ՝ վաղը նաիրիտցիները կլինեն կառավարության շենքի մոտ»,- ասել է նա: Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին գործադիրը խոստացել էր մինչեւ տվյալ ամսվա վերջ կատարել աշխատավարձերի ամբողջական վճարում: Իսկ նախնական պայմանավորվածության համաձայն, գործարանի աշխատակիցների աշխատավարձերը պետք է վճարվեին մինչեւ հուլիսի 15-ը: Հուլիսի 30-ին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոստացել էր, որ աշխատավարձերը կվճարվեն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում: Tweet Դիտում՝ 3388