Հայաստանի ՀՆԱ աճը 2006 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 12.5 %
20.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 20 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի համախառն ներքին արդյունքի /ՀՆԱ/ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 12.5%:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2006 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 1720063.0 մլն դրամ:
2006 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալը հանրապետությունում կազմել է 468010.6 մլն դրամ ` 2005 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 1.6%-ով:
Միջին ամսեկան աշխատավարձը 2006 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա համեմատ աճել է 22.1%-ով` կազմելով 61320 դրամ: Ընդ որում,աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 22.6 տոկոսով եւ նշված ժամանակահատվածում կազմել է 42684 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում 75074 դրամ (աճը` 20,6%):
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, 2006 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 944.2 մլրդ դրամ կամ $ 2208.2մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12.1%-ով:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, 2006 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում արտահանման ծավալը կազմել է 298.4 մլրդ դրամ կամ $699.4 մլն, ներմուծման ծավալը` 645.8 մլրդ դրամ կամ $ 1508.7 մլն:
Հայաստանի արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2006 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 347.4 մլրդ դրամ, կամ $ 862.9 մլն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: