Սահմանվել են անհատների կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների չափերը

31.07.2015 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունը հուլիսի 30-ի նիստում հաստատել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները՝ ուժը կորցրած ճանաչելով 2003թ. համապատասխան որոշումը:

Նոր սահմանաչափերի համաձայն՝ ֆիզիկական անձինք ՀՀ տարածք ապրանքներ կարող են ներմուծել հետեւյալ քանակով՝ օծանելիք եւ հարդարաջուր՝ 5 հատ, ապակյա արտադրանք՝ 1 կգ, ոսկյա եւ արծաթյա իրեր՝ 3 հատ, բայց ոչ ավելի քան $25 հազ-ին համարժեք դրամ, ոչ թանկարժեք զարդեղեն (բիժուտերիա)՝ 10 հատ:

Նոթբուքեր, պատճենահանման մեքենաներ, պատճենահանող-բազմացնող մեքենաներ, կարի մեքենաներ կարելի է ներկրել յուրաքանչյուրից 1 հատ, էլեկտրաչորացուցիչներ` մազերի կամ ձեռքերի համար, էլեկտրական արդուկներ, միկրոալիքային վառարաններ՝ յուրաքանչյուրից 2 հատ: Տեսագրող կամ տեսավերարտադրող սարքավորումներ տեսանյութերի հետ համակցված կամ չհամակցված՝ 1 հատ: Բջջային հեռախոսները՝  2 հատ:

Սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի) կարելի է ներկրել 400 հատ, մսամթերք եւ ձկնամթերք՝ 30 կգ: Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ՝ 2 լիտր կամ 1 շիշ, եթե շշի տարողությունը 2 լ-ից ավելի է:

Դեղագործական արտադրանքից կարելի է ներկրել 5 անվանում` յուրաքանչյուրից երեքական սպառողական փաթեթ, եթե փաստաթղթերով հիմնավորված չէ բուժման կուրսի համար անհրաժեշտ ավելի մեծ քանակ:

Նշված սահմանաչափերի գերազանցման դեպքում անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձինք պետք է վճարեն ավելացված արժեքի հարկ՝ ԱԱՀ, որի վճարման կարգն ու ժամկետները սահմանում է ՀՀ կառավարությունը:

Ստորեւ առանձնացրել ենք առավել հաճախ ներկրվող ապրանքների ցանկը:

Ապրանքի ծածկագիրն ըստ
ԱՏԳԱԱ-ի 

Ապրանքի համառոտ բնութագիրը

Սույն չափը գերազանցող մասը համարվում է ապրանքների ակնհայտ առեւտրային քանակություն

01

Կենդանի կենդանիներ

3 հատ

02

Միս եւ մսի սննդային ենթամթերքներ

30 կգ

08

ՈՒտելի մրգեր եւ ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի եւ սեխի կեղեւներ եւ կճեպներ

50 կգ յուրաքանչյուր տեսակից

09

Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ եւ համեմունքներ

5 կգ

10

Հատիկաբույսեր

50 կգ

11

Ալրաղացաձավարային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ

50 կգ

170410

Ծամոն, պատված կամ չպատված շաքարով

1 կգ

22

Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ

2 լիտր կամ 1 շիշ, եթե շշի տարողությունը 2 լ-ից ավելի է

24

Ծխախոտ եւ ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ

1 կգ

2402

Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելլաներ (բարակ սիգարներ) եւ սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով`
սիգարներ`
սիգարելլաներ
սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի)

10 հատ
400 հատ
400 հատ

30

Դեղագործական արտադրանք

5 անվանում` յուրաքանչյուրից երեքական սպառողական փաթեթ, եթե փաստաթղթերով հիմնավորված չէ բուժման կուրսի համար անհրաժեշտ ավելի մեծ քանակ

33

Եթերայուղեր եւ ռետինոիդներ, օծանելիքային, կոսմետիկական եւ հարդարման միջոցներ

1 կգ կամ 20 հատ

3303 00

Օծանելիք եւ հարդարաջուր

5 հատ` յուրաքանչյուրից

3304

Կոսմետիկական, դիմահարդարման եւ մաշկի խնամքի համար միջոցներ (բացի դեղամիջոցներից), ներառյալ միջոցներ` արեւաթխության համար կամ արեւաթխության դեմ, մանիկյուրի եւ պեդիկյուրի միջոցներ

6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից

3305

Միջոցներ մազերի համար

6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից

49

Տպագրված գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական արդյունաբերության վերարտադրություններ եւ այլ արտադրանք, ձեռագրեր, մեքենագիր տեքստեր եւ պլաններ

10 կգ

490191000 0

Բառարաններ, հանրագիտարաններ եւ դրանց սերիական թողարկումներ

յուրաքանչյուր հրատարակությունից 1 օրինակ

50

Մետաքս

6 կգ կամ 30 մ2

49

Տպագրված գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական արդյունաբերության վերարտադրություններ եւ այլ արտադրանք, ձեռագրեր, մեքենագիր տեքստեր եւ պլաններ

10 կգ

490191000 0

Բառարաններ, հանրագիտարաններ եւ դրանց սերիական թողարկումներ

յուրաքանչյուր հրատարակությունից 1 օրինակ

8443 39 310

Պատճենահանման մեքենաներ` ներկառուցված օպտիկական համակարգով

1 հատ

845210

Կարի մեքենաներ` կենցաղային

1 հատ

8472 10 000 0

պատճենահանող-բազմացնող մեքենաներ

1 հատ

85

Էլեկտրական մեքենաներ եւ սարքավորումներ, դրանց մասեր, ձայնագրող եւ ձայնավերարտադրող սարքեր, սարքեր` հեռուստատեսային պատկերի եւ ձայնի գրանցման եւ վերարտադրության համար, դրանց մասեր եւ պարագաներ, բացառությամբ.

1 հատ` յուրաքանչյուր դիրքից, բայց 2 հատից ոչ ավելի

8507

Էլեկտրական կուտակիչներ, ներառյալ դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձեւի

2 հատ

8509

Կենցաղային էլեկտրամեխանիկական մեքենաներ, ներկառուցված էլեկտրաշարժիչով

2 հատ

8510

Էլեկտրասափրիչներ, մազակտրիչ սարքեր, մազահանման հարմարանքներ` ներկառուցված էլեկտրաշարժիչով

1 հատ` յուրաքանչյուրից

8513

Դյուրակիր էլեկտրական լապտերներ` հոսանքի սեփական աղբյուրից աշխատող (օրինակ` չոր էլեմենտներ, կուտակիչներ, մագնիտո), բացի 8512 ապրանքային դիրքի լուսավորման սարքերի

4 հատ

8516 31 000 0

Էլեկտրաչորացուցիչներ` մազերի համար

2 հատ

8516 33 000 0

Էլեկտրաչորացուցիչներ` ձեռքերի համար

2 հատ

8516 40 000 0

Էլեկտրական արդուկներ

2 հատ

8516710000

Այլ էլեկտրատաքացուցիչ սարքեր` սուրճի եւ թեյի պատրաստման համար

2 հատ

8516 72 000 0

Տոստերներ

2 հատ

8516 79 200 0

Ջեռոցներ (ֆրիտյուրնիցա)

2 հատ

8519

Սարքավորումներ` ձայնագրող կամ ձայնավերարտադրող

2 հատ

8521

Տեսագրող կամ տեսավերարտադրող սարքավորումներ տեսաթյուների հետ համակցված կամ չհամակցված

1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից

8523

Սկավառակներ, ժապավեններ, տվյալների պահպանման էներգաանկախ պինդ մարմնից սարքեր, «ինտելեկտուալ քարտեր» եւ այլ կրիչներ` ձայնի կամ այլ երեւույթների ձայնագրման համար, գրառված կամ չգրառված, ներառյալ մաստեր-դիսկերը եւ մատրիցաները` սկավառակների պատրաստման համար` բացի 37 խմբում ներառված ապրանքատեսակներից

12 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից

8517 12 000 0

Հեռախոսային ապարատներ` բջջային կապի ցանցի եւ ոչ լարային կապի այլ ցանցերի համար

2 հատ

8525 80

Տեսախցիկներ` կադր առ կադր պատկերման եւ տեսագրող խցիկներ, այլ թվային խցիկներ 

2 հատ 

8527

Ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի կամ ռադիոհաղորդման ընդունիչ սարքեր` մեկ պատյանում ձայնագրման կամ ձայնավերարտադրման սարքեր կամ ժամացույցի հետ համատեղված կամ չհամատեղված 

2 հատ

8528

Հեռուստակապի ընդունիչ սարքեր, ռադիոընդունիչ կամ ձայնը կամ պատկերը գրանցող սարքերի  համատեղմամբ, տեսամոնիտորներ կամ տեսապրոյեկտորներ 

2 հատ

8712 00

Երկանիվային հեծանիվներ եւ այլ հեծանիվներ (ներառյալ երեք անիվային հեծանիվներ` բեռ տեղափոխելու համար)` առանց շարժիչի

1 հատ

8715 00 100 0

Մանկական սայլակներ

1 հատ

91 

Ժամացույցներ եւ դրանց մասեր

6 հատ

92 

Երաժշտական գործիքներ եւ դրանց մասեր եւ պարագաներ

2 հատ

93 

Զենք եւ զինամթերք, դրանց մասեր եւ պարագաներ

կարգավորվում է ՀՀ օրենքով եւ ՀՀ կառավարության սահմանած հատուկ կարգով

97 

Արվեստի գործեր, հավաքածու կազմելու առարկաներ, հնաոճ իրեր

կարգավորվում է ՀՀ օրենքով եւ ՀՀ կառավարության սահմանած հատուկ կարգով

Դիտում՝ 26963
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW