ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Կառավարական N2 մասնաշենքի հասցեում գործող «Արարատ» ռեստորանի բաժնետոմսերը $3,2 մլն-ով ձեռք բերելու եւ «Տանգո» ընկերությանը օտարելու մասին նախագծին:«Կառավարական N2 մասնաշենքի օտարման գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար անհրաժեշտ էր ձեռք բերել «Արարատ ռեստորան» ՍՊԸ-ին պատկանող 100% բաժնետոմսերը, ապա օտարել դրանք»,- ասել է Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:Կառավարութան N2 մասնաշենքը դեռեւս 2012թ. օտարվել էր արգենտինագայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը:Այս տարվա սկզբին մամուլում լուրեր սկսեցին շրջանառվել, թե Էդուարդո Էռնեկյանը հրաժարվել է ՀՀ ԱԳՆ շենքը գնելու մտադրությունից, քանի որ շենքում տեղակայված «Արարատ» ռեստորանն ու «Նոյան տապան» գրախանութն իրենց տարածքների վաճառքի համար բավականին բարձր գին են սահմանել: Tweet Դիտում՝ 3986