Սպառողների վստահությունն անկում է ապրել
29.07.2015 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ wordpress.com

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է 2015թ. երկրորդ եռամսյակի Սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ), որը կազմել է 41,2 կետ` վերադառնալով 2014թ. չորրորդ եռամսյակի մակարդակին: Նախորդ եռամսյակի նկատմամբ սպառողների վստահության ինդեքսը նվազել է 0,2 կետով:
Ըստ ցուցանիշի հաշվարկի մեթոդաբանության՝ ինդեքսը տատանվում է 0-ից 100 միջակայքում։ Ինդեքսի 0 արժեքը վկայում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը՝ աճ, արժեքների 45-ից 55 միջակայքը գնահատվում է որպես «կայունության միջակայք»:
Փաստացի, երկրորդ եռամսյակում սպառողների վստահությունը նվազման միջակայքում է:
Ընթացիկ պայմանների ցուցանիշն աճել է 0.6 տոկոսային կետով, ընդ որում, աճը պայմանավորվել է խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշի 1.1 եւ տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի փաստացի փոփոխության ցուցանիշի 1.2 տոկոսային կետ աճերով:
Ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ցուցանիշը նվազել է 0.8 տոկոսային կետով, իսկ ապագա պայմանները նկարագրող ցուցանիշը նվազել է 0.8 տոկոսային կետով` պայմանավորված գալիք եռամսյակում խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի եւ ֆինանսական վիճակի փոփոխության սպասումների ցուցանիշների աննշան նվազումներով:
Մյուս կողմից՝ աճ է արձանագրվել գալիք եռամսյակում զբաղվածության սպասումների ցուցանիշի գծով:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: