Վարդան Սիրմաքեշը «Հին Երեւան» ծրագրում կներդնի $150 մլն

28.07.2015 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սիրմաքեշին:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Հովիկ Աբրահամյանը կարեւորել է շվեյցարահայ բարերարի ֆինանսավորմամբ «Հին Երեւան» ծրագրի իրականացումը, որի կյանքի կոչման համար ներդրվելու է շուրջ $150 մլն:

Վարդան Սիրմաքեշն ասել է, որ ինքը պատրաստ է տարբեր ծրագրերի միջոցով նպաստել Հայաստանի ու Արցախի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ տնտեսության ակտիվության ապահովմանը:

Քննարկվել են նաեւ Հայաստանում եւ Արցախում նախատեսվող ներդրումային ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:

Դիտում՝ 4489

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW