ՀԲ-ն «նախազգուշական քայլ» է որակում Պետպարտքի մասին օրինագիծը

22.07.2015 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկը «նախազգուշական քայլ» է համարում ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով ՀՀ պետական պարտքից առանձնացվում է Կենտրոնական բանկի պարտքը:

Այս մասին ասված է ՀԲ-ի հրապարակած՝ հունիսի դրությամբ ՀՀ տնտեսության ամփոփ վերլուծականում:

«Ընդլայնման քաղաքականության  համար որոշ բյուջետային տիրույթ ձեւավորելու եւ 2015թ. համար պարտքի շեմի` ՀՆԱ 50%-ի գերազանցում թույլ չտալու համար հունիսի 23-ին փոփոխություններ կատարվեցին «Պետական պարտքի» մասին օրենքում, որով ՀՀ ԿԲ-ի պարտքը, որը կազմում է ՀՆԱ-ի 3.7%-ը, առանձնացվեց կառավարության պարտքից, որի առկայության արդյունքում բյուջեի դեֆիցիտը 2016թ. կարող էր լինել 2013-15 թթ. միջին ՀՆԱ-ի 3%-ից ավելի: Սա նախազգուշական քայլ է եւ ոչ անխուսափելի ընտրություն, քանի որ բյուջեի դեֆիցիտը մշտապես ցածր է եղել եւ վերջին երեք տարիներին մշտապես ցածր ու ՀՆԱ-ի 2%-ից պակաս է եղել»,- ասված է ՀԲ երեւանյան գրասենյակի տարածած վերլուծականում:

«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 2832
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW