Անհատական պահատեղեր՝ ՎՏԲ-Հայաստան Բանկից

17.07.2015 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն արձակուրդների եւ երկարաժամկետ գործուղումների շրջանում առաջարկում է օգտվել անհատական պահատեղերի տրամադրման ծառայությունից` դրամական միջոցներ, ոսկյա զարդեր, արժեքավոր թղթեր, փաստաթղթեր եւ այլ արժեքավոր իրեր պահպանության հանձնելու նպատակով:

ՎՏԲ-Հայաստան Բանկում նշել են, որ բանկային անհատական պահատեղերի պահոցներն ապահովում են պահատեղերի պարունակության կատարյալ պաշտպանությունը:

Բանկը պատասխանատու է պահատեղերի սարքին լինելու, դրանց հետ աշխատելու անվտանգության համար, երաշխավորում է պահատեղի անձեռնմխելիությունն ու հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը: Անվտանգության նկատառումներով պահատեղերը գտնվում են զրահապատ դուռ ունեցող մեկուսացված ու չհրկիզվող սենյակում: Հաճախորդից ու նրա լիազորված անձից բացի պահատեղը հասանելի չէ ոչ ոքի համար:

Անհատական պահատեղի մեջ արժեքավոր իրերի տեղադրման, դուրսբերման եւ դրանց հետ աշխատանքը կատարվում է առանց բանկի միջամտության:

Բոլոր պահատեղերը գտնվում են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում: Այստեղ հաճախորդները կարող են ընտրել իրենց հարմար պահատեղեր՝ տարբեր տարողունակության եւ վարձակալման արժեքի: Պահատեղի` մինչեւ 15 օր ժամկետով վարձակալման նվազագույն արժեքը կազմում է 10 900 դրամ: Ամենատարողունակ բանկային պահատեղը E դասի պահատեղն է 780x560x460 մմ պարամետրերով:

Պահատեղ վարձակալելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցքարտ) կամ այն չունենալու մասին տեղեկանք:

Դիտում՝ 11856
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW