«Վրաստանի Ազգային բանկի մասին» օրենքի վիճելի նախագիծն ընդունվել է
17.07.2015 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ wikimapia.org

Վրաստանի խորհրդարանը հուլիսի 16-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Վրաստանի Ազգային բանկի մասին» օրենքի վիճելի նախագիծը՝ ձայների 79 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ:
Օրինագծի համաձայն՝ Ազգային բանկը զրկվելու է վերահսկողության գործառույթից, որը հանձնվելու է առանձին գործակալությանը: Վերջինիս հիմնական գործառույթն է լինելու ֆինանսական սեկտորի կայունությանն ու թափանցիկությանը աջակցելը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մտադիր էր վետո դնել նախագծի վրա, քանի որ այն «խախտելու էր երկրի՝ Եվրամիության հետ ասոցացման օրակարգը»:
Միջազգային կազմակերպությունները՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) եւ Համաշխարհային բանկը (ՀԲ), իրենց հերթին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլիին եւ խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիին ուղղված համատեղ նամակում կոչ էին արել պահպանել Վրաստանի Ազգային բանկի՝ ֆինանսական վերահսկողության գործառույթը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: