Հայբիզնեսբանկն աջակցում է զինծառայողներին

17.07.2015 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Օրերս Հայբիզնեսբանկի վարչության նախագահ Արսեն Միքայելյանն այցելել է ԼՂՀ սահմանամերձ դիրքերում ծառայող ժամկետային զինծառայողներին, ծանոթացել նրանց առօրյային, կենցաղային պայմաններին եւ զրուցել հետաքրքող հարցերի շուրջ:

Բանկում նշել են, որ Արսեն Միքայելյանը սպայական անձնակազմի ուղեկցությամբ շրջել է նաեւ սահմանի առաջին գծում՝ քննարկելով բանակի ներկա մարտական վիճակը:

Հայբիզնեսբանկի վարչության նախագահը, գնահատելով զինվորի նշանակալից դերը հայրենիքի պաշտպանության գործում եւ բանակին աջակցելու կարեւորությունը, երիտասարդ մարտիկներին հանձնել է առաջին անհրաժեշտության եւ այլ արժեքավոր ապրանքներ:

Դիտում՝ 5451
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW