«Ամերիա»-ն ավարտել է փոքր այգեգործության զարգացմանն ուղղված ծրագիրը

16.07.2015 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունն ավարտել է «Տնտեսական մոդելավորում եւ իրագործելիություն» ծրագիրը:

Ծրագրի հիմնական խնդիրն էր փոքր այգեգործության զարգացմանը խթանելու միջոցով նպաստել Հայաստանի գյուղական շրջաններում աղքատության մակարդակի նվազեցմանը:
 
Ծրագրի իրականացման ընթացքում ընտրվել է Հայաստանի հողակլիմայական պայմաններում առավել արդյունավետ եւ եկամտաբերության մեծ ներուժ ունեցող պտուղների եւ ընկուզավորների 7 տեսակ, մասնավորապես` խաղող, խնձոր, ծիրան, դեղձ, սալոր, ընկույզ եւ տանձ, որոնց համար մշակվել է համապատասխան վարկային պրոդուկտ: Ծրագրի շրջանակում մշակվել են ֆինանսական մոդելներ նշված պտղատեսակներից յուրաքանչյուրի համար, որոնց միջոցով ֆինանսական կազմակերպությունները կկարողանան գնահատել վարկավորման նպատակահարմարությունը:

«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրերի իրականացման գրասենյակի ԳՖԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը նշել է, որ նոր վարկային ծրագիրի նպատակն է ավելացնել մանրածավալ արտադրողների կարողություններն ու եկամուտները, այգեգործական (պտղի եւ ընկույզի) արժեքային շղթայի աջակցության միջոցով:

«Վարկային պրոդուկտը մշակելիս հաշվի են առնվել վարակավորման ոլորտի տնտեսավարողների իրական կարիքները, պտղատեսակների կենսաբանական փուլերի առանձնահատկությունները եւ դրանցով թելադրվող ֆինանսական պահանջները: Հաշվի են առնվել նաեւ պտղաբուծության բնագավառում պահանջարկի ուսումնասիրության, արտադրության, պահեստավորման, սեփական վերամշակման, իրացման մեծածավալ շրջանառության արժեշղթայի պայմանները: Ակնկալում ենք, որ երկարաժամկետ վարկային ծրագրի իրագործումը դրական ազդեցություն կունենա ոլորտի տնտեսավարողների ֆինանսական կարողությունների ընդլայնման եւ ապրանքային արտադրության աճի վրա` նպաստելով գյուղական աղքատության նվազմանը, իսկ քաղված դասերն ու դրական արդյունքները հետագայում կօգտագործվեն պտղաբուծության ոլորտում իրականացվելիք մյուս ծրագրերում»,- ասել է նա:

Ծրագիրն ուղղված էր փոքր ֆերմերային տնտեսություններին, որոնք կազմում են Հայաստանում գոյություն ունեցող ֆերմերային տնտեսությունների 70%-ը (միջինում 1.3 հա հողատարածք) եւ նախատեսված է մասնավորապես Հայաստանի համեմատաբար բարձրադիր գոտիներում ապրող գյուղացիների համար, որոնք տնօրինում են մինչեւ 3 հա հողատարածք:

«Տնտեսական մոդելավորում եւ իրագործելիություն» ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» Ծրագրերի իրականացման գրասենյակ Պետական հիմնարկի «Գյուղական կարողությունների ստեղծման» ծրագրի շրջանակում:

Դիտում՝ 3784
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW