Moody’s Investors Service միջազգային վարկանշային գործակալությունը կանխատեսում է, որ Ռուսաստանի ռեցեսիան եւ նավթի համաշխարհային գների անկումը 2015-2016 թթ. կազդեն ԱՊՀ վեց երկրների, այդ թվում՝ Հայաստանի բանկերի վրա:Այս մասին ասված է Moody’s-ի՝ հուլիսի 14-ին հրապարակած զեկույցում: Գործակալության կանխատեսմամբ՝ ՌԴ-ի տնտեսական դրությունն ու նավթի գները, Հայաստանից բացի, կազդեն Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի վրա:«Հայաստանում բանկերի վրա բացասական ազդեցությունը չափավոր կլինի՝ հաշվի առնելով դրամի արժեզրկման հարաբերականորեն ոչ բարձր մակարդակը, սակայն Հայաստանի բանկային սեկտորը, որը բնորոշվում է դոլարիզացիայի բարձր աստիճանով, ազգային արժույթի հետագա արժեզրկման պայմաններում կառերեսվի ակտիվների որակի վրա ճնշման ավելացմանը»,- ասված է Moody’s-ի զեկույցում: Գործակալության փորձագետները կանխատեսում են, որ վերոնշյալ գործոնները կնվազեցնեն նաեւ ՌԴ-ում ԱՊՀ միգրանտների կողմից կատարվող գումարային փոխանցումների ծավալը, ինչպես նաեւ կկրճատեն ԱՊՀ երկրներից ՌԴ արտահանման ծավալները:Moody’s-ը Ռուասաստանում այս տարի կանխատում է ՀՆԱ-ի 3% անկում, իսկ 2016թ.՝ զրոյական աճ: Tweet Դիտում՝ 10396