Յունիբանկը դարձել է բաց բաժնետիրական ընկերություն

14.07.2015 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) հունիսի 23-ի որոշման համաձայն՝ «Յունիբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորվել է «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության:

Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Յունիբանկում, իրենց հերթին, նշել են, որ բաց բաժնետիրական ընկերության վերակազմավորվելու որոշումը բանկի բաժնետիրոջ ընդհանուր արտահերթ ժողովը կայացրել էր այս տարվա մարտի 12-ին:

«Բաց բաժնետիրական ընկերություն դառնալու որոշումը պայմանավորված է Յունիբանկի՝ զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու եւ միջազգային շուկա մուտք գործելու ռազմավարությամբ: Այն համապատասխանում է համաշխարհային տնտեսության միտումներին եւ կնպաստի բանկի աշխատանքի թափանցիկության եւ կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացմանը»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Նշենք, որ ընկերությունը համարվում է բաց, եթե բաժնետերերն իրենց պատկանող բաժնետոմսերն իրավունք ունեն օտարել՝ առանց մյուս բաժնետերերի համաձայնության։ Բաց ընկերությունն իրավունք ունի իր թողարկած բաժնետոմսերը տեղաբաշխել ազատ բաժանորդագրության միջոցով եւ դրանց ազատ վաճառքն իրագործել տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան։

Դիտում՝ 6845
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW