Զարգացման Բանկը նոր քարտային վարկ է գործարկել

14.07.2015 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման Հայկական Բանկը գործարկել է նոր՝ «Պարզեցված» չվերականգնվող քարտային վարկային գիծ՝ այն անձանց համար, որոնք խուսափում են վարկի տրամադրման բարդացված գործընթացներից եւ ցանկանում են առավել արագ ստանալ անհրաժեշտ գումարը:

Բանկում նշել են, որ վարկի տրամադրումը հիմնված է հաճախորդի վարկունակության պարզեցված ընթացակարգով գնահատման վրա եւ այն հաճախորդների համար է, որոնք ունեն կայուն եկամուտ եւ դրական վարկային պատմություն:

Բանկը «Պարզեցված» չվերականգնվող քարտային վարկային գիծը տրամադրում է մինչեւ 7 մլն դրամին համարժեք դոլարով կամ եվրոյով, մինչեւ 7 տարի մարման ժամկետով, անշարժ գույքի գրավադրմամբ:

«Վարկը ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռում տրամադրման արագության եւ պահանջվող թղթաբանության սակավության շնորհիվ հաշված օրերի ընթացքում ստանալ վարկը՝ իրենց կենցաղային խնդիրները լուծելու համար:  Ընդ որում, վարկի համար սահմանված տոկոսադրույքները եւ վարկի տրամադրման հետ կապված այլ ծախսերը բանկը հնարավորինս նվազեցրել է, այդ թվում՝ անշարժ գույքի գնահատման եւ ապահովագրման ծախսեր, ինչպես նաեւ վարկային հայտի ուսումնասիրման վճարներ չեն պահանջվում: Շատերի համար էական կարող է լինել այն, որ վարկը տրամադրվում է երկարաժամկետ, ինչը զգալիորեն թեթեւացնում է մարումների բեռը»,- նշել է Զարգացման Բանկի Վարկավորման եւ ներդրումների վարչության ղեկավար Սարգիս Խաչատրյանը:  

Դիտում՝ 20849
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW