Եվրոպական Միությունը (ԵՄ) €6 մլն է տրամադրել ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման նպատակով:Ինչպես հաղորդում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, այս միջոցներն ուղղվելու են Հայաստանում ֆերմերների խմբերի եւ գյուղմթերքների արժեքային շղթաների բարելավման նպատակով:2014թ. դեկտեմբերին Եվրոպական Միությունը (ԵՄ) եւ Ավստրիայի զարգացման գործակալությունը համատեղ սկսել էին Հայաստանում Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ENPARD): Ծրագրի իրականացման տեւողությունը 3 տարի է, որի ընթացքում նախատեսվում է €20 մլն բյուջետային աջակցություն ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների կայուն եւ համապարփակ զարգացման համար: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի փոխանցմամբ՝ գյուղոլորտին ուղղված աջակցությունը «համահունչ է ԵՄ սահմանած առաջնահերթություններին եւ նպատակ ունի նվազեցնել տնտեսական ու սոցիալական անհավասարությունը»: Tweet Դիտում՝ 2823