Արցախում հարկերի հավաքման լիազորությունը փոխանցվել է ֆիննախին

07.07.2015 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արցախի Հանրապետությունում հարկերի հավաքման լիազորությունները փոխանցվել են ֆինանսների նախարարությանը:

Այս մասին հաղորդում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Կառույցի տրամադրած տեղեկության համաձայն՝ Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է հարկային ոլորտի պատասխանատուներին եւ նրանց ներկայացրել համակարգի կառուցվածքային բարեփոխումները:

Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ բարեփոխումը բարձրացնելու է համակարգի արդյունավետությունը՝ չխոչընդոտելով հարկային ոլորտի հիմնական գործառույթների իրականացումը:

Արցախի հանրապետության ֆինանսների նախարար Սպարտակ  Թեւոսյանը վստահեցրել է, որ «տարիների իր փորձը հնարավորություն է տալու նոր թիմի հետ միասին իրականացնել արդյունավետ աշխատանք»:

Դիտում՝ 3001

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW