Էրիկ դե Ռոտշիլդ. Հայկական գինիները մեծ ապագա ունեն

07.07.2015 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռոտշիլդների ցեղի ներկայացուցիչ, հայտնի ֆրանսիացի գործարար եւ մեկենաս բարոն Էրիկ դե Ռոտշիլդն ասել է, որ հայկական գինիներին մեծ ապագա է սպասվում:

Այս մասին Էրիկ դե Ռոտշիլդն ասել է Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում:

«Դուք ունեք սփյուռք, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ այդ 6 մլն հայերը կսատարեն այդ գինիներին»,- ասել է ֆրանսիացի գործարարը:

Նրա խոսքով՝ գինու որակը ողջ աշխարհում զգալիորեն բարձրացել է վերջին 20-30 տարիների ընթացքում։

«Նույնը կարելի է ասել նաեւ հայկական գինիների մասին։ Մենք փորձել ենք գինիներ, որոնք շատ լավն էին, մի քանիսն էլ ինձ շատ հետաքրքիր թվացին։ Նաեւ գինիներ կային, որոնք կարող են առաջընթաց գրանցել, եթե աշխատանք տարվի սեպաժի վրա։ Կարծում եմ, հայկական գինիներին մեծ ապագա է սպասում»,- նշել է բարոնը:

Էրիկ դե Ռոտշիլդի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Դիտում՝ 29632
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW