Միջազգային կառույցները Թբիլիսիին կոչ են անում զերծ մնալ «չմտածված քայլերից»

03.07.2015 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) եւ Համաշխարհային բանկը (ՀԲ) Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլիին եւ խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիին ուղղված համատեղ նամակում կոչ են արել պահպանել Վրաստանի Ազգային բանկի՝ ֆինանսական վերահսկողության գործառույթը:

Ինչպես հաղորդում է Newsgeorgia.ge-ն, հունիսի 24-ին թվագրված նամակում զգուշացվում է, որ խորհրդարանում քննարկվող օրինագիծը, որը նախատեսում է Ազգային բանկին զրկել վերահսկողության գործառույթից եւ հանձնել այն առանձին գործակալությանը, «սպառնալիք կստեղծի բանկային սեկտորի կայունության համար»:

Նամակը ստորագրել են Վրաստանում ԱԶԲ մշտական ներկայացուցիչ Քեյթ Ջուլիանին, ՎԶԵԲ-ի՝ Կովկասի, Մոլդովայի եւ Բելառուսի հարցերով տնօրեն Բրունո Բալվաներան, Վրաստանում ԱՄՀ առաքելությանմ ղեկավար Մարկ Գրիֆիտսը եւ Հարավային Կովկասում ՀԲ տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալը:

Հիշեցնենք, որ «Վրաստանի Ազգային բանկի մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում ստեղծվելու է ֆինանսական վերահսկողության գործակալություն, որի հիմնական գործառույթն է լինելու ֆինանսական սեկտորի կայունությանն ու թափանցիկությանը աջակցելը:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մտադիր է վետո դնել նախագծի վրա, քանի որ այն «կխախտի երկրի՝ Եվրամիության հետ ասոցացման օրակարգը»:

Դիտում՝ 8476
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW