ՀՀ հուշադրամների հավաքածուն՝ միջազգային մրցույթի մրցանակակիր

02.07.2015 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հունիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Դրամների համաստեղություն-2015» հուշադրամների իններորդ միջազգային մրցույթը:

Ինչպես հաղորդում են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ՀՀ ԿԲ 2014թ. թողարկած «Աշխարհի ամենահին ծառերը» հավաքածուն արժանացել է երրորդ տեղի մրցանակի՝ «Տարվա հավաքածու» անվանակարգում:

Հուշադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում:
 
Մրցույթին մասնակցել է 46 կազմակերպություն, ներկայացվել է ավելի քան 240 հուշադրամ եւ 23 հավաքածու:

Դիտում՝ 3921

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW