Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գարեջրի գործարան հիմնելու նպատակով «Հ եւ Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ն 650 մլն դրամի ներդրում կկատարի:Այս մասին այսօրվա կառավարության նիստում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ գործադիրի հավանությանը ներկայացնելով վերոնշյալ ընկերության համար ԱԱՀ-ի վճարման ժամկետը մինչեւ երեք տարի ժամկետով հետաձգելու վերաբերյալ որոշումը:Նշենք, որ ներդրումային ծրագրերի շրջանակում 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի վճարման ժամկետը երկարաձգվոմ է երեք տարով: Նախարարը նշել է, որ կատարվելիք ներդրումներից 630 մլն դրամը կուղղվի սարքավորումների ձեռքբերմանը:«Այս ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ունենալ եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով հագեցած արտադրամաս: Ընկերությունը նախատեսում է տարեկան արտադրել շուրջ 0.15 մլրդ դրամի արտադրանք, որի զգալի մասը կիրացվի ներքին շուկայում: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 60 աշխատատեղ` միջին աշխատավարձը 90-100 հազ. դրամով»,- ասել է Կարեն Ճշմարիտյանը: Tweet Դիտում՝ 11259