Բանկերի վարկավորման մարման ժամկետը 7 տարով երկարաձգվել է

02.07.2015 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» որոշման «ֆինանսաբանկային համակարգի վարկավորում» բաղադրիչի մարման ժամկետը 7 տարով երկարաձգելու վերաբերյալ նախագծին:

Նախագծի համաձայն՝ վերոնշյալ բաղադրիչի մարումը 2019թ. փոխարեն դառնում է 2026-ը: Այս բաղադրիչով հիմնականում վերաֆինանսավորվում են գյուղատնտեսության ոլորտին տրամադրված վարկերը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի փոխանցմամբ՝ վարկավորման մարման ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա ապահովել ծրագրի շարունակականությունը եւ առավել արդյունավետ կերպով իրականացնել գյուղվարկերի վերաֆինանսավորումը:

«Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ոլորտի աջակցման նպատակով տարեկան վերաֆինանսավորել առավել մեծ ծավալով գյուղատնտեսական վարկեր»,- նշել է ԿԲ նախագահը:

Դիտում՝ 3678

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW