ՀՀ տնտեսական կանխատեսումների տարբերությունը՝ ըստ էկոնոմիկայի նախարարի

30.06.2015 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր Երեւանում բացված «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովի շրջանակում փորձել է բացատրել ՀՀ տնտեսության աճի նկատմամբ ներքին եւ արտաքին կանխատեսումների տարբերությունը:

«Որոշակի արտաքին գործոնների վրա հիմնվելով՝ մի շարք միջազգային կառույցներ շտապել էին դեպի բացասական ճշգրտել Հայաստանի տնտեսական աճի իրենց կանխատեսումները»,- ասել է Կարեն Ճշմարիտյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ տնտեսությունում իրականում կան դժվարություններ՝ տարածաշրջանային եւ ՀՀ գործընկեր երկրներում զարգացումներով պայմանավորված, սակայն «դա հիմք չէ թերագնահատելու ներքին կարողությունները»:

«Հենց ներքին կարողությունների գնահատման հիմքով ոլորտների զարգացման մեր կանխատեսումները տարբերվում են միջազգային կառույցների կանխատեսումներից»,- ասել է էկոնոմիկայի նախարարը:

Նա ընդգծել է, թե չի ցանկանում տպավորություն թողնել, որ իրենք բավարարված են աճի տեմպերով, բայց նաեւ վստահութուն է հայտնել, որ հավելյալ հոռետեսությամբ հնարավոր չէ նպաստել տնտեսության աճին:

Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել է, որ այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 2.2%-ով:

Նա հիշեցրել է, որ հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.7%: Նույն  ժամանակահատվածում աճ է արձանագրվել տնտեսության ճյուղերի մեծ մասում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.5%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 6%-ով, ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 3.8%-ով, շինարարության ծավալը՝ 0.4%-ով:  

Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ տնտեսության զարգացման գրավականը ոլորտի շարունակական արդիականցումն է եւ խոշոր ներդրումների ներգրավման հնարավորությունների ստեղծումը:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը հունիսին նվազեցրել էր ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը մինչեւ 0,8%, իսկ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Արժույթի միջազգային հիմնադրամը 2015թ. Հայաստանում կանխատեսում են անկում՝ համապատասխանաբար 1.5%, իսկ 1%:

Դիտում՝ 3067
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW