Վարչապետ. Աննախադեպ քայլեր ենք ձեռնարկում՝ վերացնելու անվստահությունը

30.06.2015 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ էներգետիկ ոլորտը կառավարության կարեւորագույն խնդիրներից է, եւ ամեն ինչ պետք է արվի այս ոլորտը ֆինանսապես առողջացնելու եւ դրա համար հանրության աջակցությունն ունենալու համար:

Այս մասին վարչապետն ասել է Երեւանում «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովի բացմանը:

«Մենք աննախադեպ քայլեր ենք իրականացնում բաց տեղեկատվության եւ լավագույն միջազգային փորձագետների ընդգրկմամբ հասարակությունում առկա անվստահության անջրպետը վերացնելու ուղղությամբ: Սակայն մենք հակված չենք հանրության ընդգրկումը միայն կարճաժամկետ հատվածում նայել»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ վերջին տարիների ընթացքում էներգետիկ ոլորտն աստիճանաբար նահանջել է, եւ այսօր արդեն էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր պետական ընկերությունները, ինչպես նաեւ մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷՑ-ը կուտակել են մեծ չափով պարտքեր, եւ «նման վիճակի շարունակությունը կարող էր բերել համակարգի համար անդառնալի հետեւանքների»:

Նա տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ պատրաստվել է 2016-2036 թթ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը դրվելու է հանրային քննարկման:

Միաժամանակ՝ գործադիրի ղեկավարը բնական է համարել էլեկտրաէներգիայի նոր սակագների պատճառով բողոքի ալիքի բարձրացումը հասարակության մի հատվածի մոտ:

Դիտում՝ 3095
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW