ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են ավտոմատացված ռեժիմով ստուգել քարտային հաշվի վիճակը: ՎՏԲ-Հայաստան Բանկում նշել են, որ բանկի բոլոր քարտապանները հնարավորություն ունեն օրվա ցանկացած պահին աշխարհի ցանկացած կետից վերահսկել իրենց քարտային հաշիվները: Քարտային հաշվին իրական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել բանկի պրոցեսինգային կենտրոն +37410 56 07 08 հեռախոսահամարով, որը նշված է քարտի հակառակ կողմում, հետեւելով ձայնային ազդանշաններին, տոնային ռեժիմով ընտրել անհրաժեշտ մենյուն, որից հետո հավաքել քարտի 16-նիշանի համարը եւ բանկային գաղտնաբառը: «Ձայնային մենյուի այս ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ-քարտապաններին ապահովում է քարտային հաշվին մնացորդի վերաբերյալ օպերատիվ, անվճար եւ անվտանգ տեղեկատվության ստացում օրը 24 ժամ առանց օպերատորի հետ կապ հաստատելու անհրաժեշտության: Շնորհիվ այդ ծառայության` հաշիվը կարելի է ստուգել 20 վայրկյանի ընթացքում: Հաճախորդին հաղորդվում է հաշվի մնացորդը քարտի հիմնական արժույթով (այսինքն` այն արժույթով, ոըը հաճախորդն ընտրել է որպես հիմնական ՎՏԲ-Հայաստան Բանկում բազմարժութային քարտ բացելիս (AMD, USD, EUR, RUR)) որպես բոլոր հաշիվների ընդհանուր գումարի մնացորդ` հաշվարկված ՀՀ ԿԲ տվյալ օրվա փոխարժեքով»,- ասված է հաղորդագրությունում: ՎՏԲ-Հայաստան Բանկում հիշեցրել են, որ բանկի քարտապաններն ունեն եւս մեկ հնարավորություն վերահսկելու իրենց քարտային հաշիվները` ուղարկելով հարցում «SMS banking» ծառայության միջոցով քարտի հաշվեկշիռը ստուգելու համար: Tweet Դիտում՝ 11560