ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքել է իր կողմից բանկերի լիցենզիաները կասեցնելու մասին լուրերը: ԿԲ-ում նշել են, որ բանկերի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու բացառիկ իրավունքը օրենքով վերապահված է գլխավոր դրամատանը: Անդրադառնալով վերջերս համացանցում եւ սոցիալական կայքերում տարածված տեղեկություններին առ այն, որ որոշ բանկերի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել եւ դրանք այլեւս առկա չեն ՀՀ ֆինանսական համակարգում՝ ԿԲ-ում նշել են, որ նման հայտարարություններն անթույլատրելի են: «Զգուշացնում եւ խնդրում ենք հաշվի առնել, որ սոցիալական ցանցերում տարածվող այս կեղծ տեղեկությունները կոչված են մոլորեցնել եւ հասարակության մոտ թյուր պատկերացումներ առաջացնել»,- նշված է ԿԲ հայտարարությունում: Tweet Դիտում՝ 4034