ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր երախտապարտությունն է հայտնել ամերիկահայ գործարար եւ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանին՝ Հայաստանի կյանքում իր ունեցած լուրջ ավանդի համար:«Քըրք Քրքորյանի հիշատակը միշտ վառ կմնա մայր Հայաստանում»,- ասել է ՀՀ նախագահը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Քըրք Քրքորյանի հիշատակին նվիրված արարողությանը: Սերժ Սարգսյանի խոսքով՝ Քըրք Քրքորյանը վախճանվեց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի տարում, եւ նա «մարմնավորում է այն Հայաստանը, որը մեզնից գողացան՝ նպատակ դնելով իսպառ ջնջել հայի անունը աշխարհի երեսից»:«Մարդն ապրում է այնքան ժամանակ, որքան ժամանակ հիշում եւ խոսում են նրա մասին: Մենք մեր հերոսին՝ Քըրք Քրքորյանին, չենք մոռանալու: Մենք հիշելու ենք, որ նրա շնորհիվ Հայաստանում կառուցվեցին ու նորոգվեցին բազմաթիվ ճանապարհներ, ենթակառուցվածքներ, մշակութային օջախներ, եւ նոր զարկ տրվեց Հայաստանի տնտեսությանը»,- ասել է ՀՀ նախագահը: Tweet Դիտում՝ 2840