Անելիք Բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն Telcell վճարային համակարգի ինքնասպասարկման տերմինալների եւ ստացիոնար մասնաճյուղերի միջոցով իրականացնել քարտային եւ ընթացիկ հաշիվների համալրում:Telcell-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ իրականացված տեխնիկական ինտեգրումը բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտվել Telcell վճարային համակարգի ինքնասպասարկման առավելություններից` կատարելով գործարքներ ցանկացած վայրից, որտեղ տեղադրված է վճարային տերմինալ, շաբաթվա բոլոր օրերին եւ առանց ժամային սահմանափակման: «Անելիք Բանկը մշտապես ձգտում է առաջարկել իր հաճախորդներին առավել հարմար եւ նորարարական բանկային ծառայություններ, որոնք օգնում են անտեսել տարածությունն ու ժամանակ խնայել: Բանկային ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել ինքնասպասարկման տերմինալների «Բանկեր եւ ՈՒՎԿ-ներ» բաժին, այնուհետեւ «Անելիք» ենթաբաժնում ընտրել ծառայությունը եւ կատարել համապատասխան վճարում»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:Նրա խոսքով՝ Telcell վճարային համակարգի հետ համագործակցության շնորհիվ բանկի ծառայությունները հաճախորդների համար դարձել են առավել հասանելի եւ մատչելի:«Մենք վստահ ենք, որ Անելիք Բանկի հաճախորդները կգնահատեն մեր ընկերության տերմինալների միջոցով հաշիվների համալրման պարզությունն ու հարմարավետությունը, իսկ Անելիք Բանկը՝ դրամական միջոցների ընդունման ամբողջովին ավտոմատացված Telcell համակարգի առավելությունները»,- նշել է «Թել-Սել» ՓԲԸ-ի բիզնեսի զարգացման վարչության պետ Արթուր Խաչատուրյանը՝ մեկնաբանելով Անելիք Բանկի հետ համագործակցության սկիզբը: Tweet Դիտում՝ 4769