Հայէկոնոմբանկն ամփոփել է 2014թ. գործունեությունը

19.06.2015 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր կայացել է Հայէկոնոմբանկի բաժնետերերի տարեկան ժողովը, որի ընթացքում ամփոփվել են 2014թ. գործունեության արդյունքները:

Ինչպես հայտնել են Հայէկոնոմբանկում, «2014-ը բանկի համար նշանավորվել է կարեւոր ձեռքբերումներով, որակական դրական տեղաշարժերով եւ միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցության խորացմամբ»:

Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում բանկին շնորհվել է «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակ:

2014թ. բանկի զարգացման առանցքային ցուցանիշները 2013թ. նկատմամբ աճել են.

- ընդամենը ակտիվներ՝ 23.9%-ով,

- հաճախորդներին տրված վարկեր՝ 27.9%-ով,

- հաճախորդների նկատմամբ պարտավորություններ՝ 29.6%-ով,

- ժամկետային ավանդներ՝ 22.3%-ով,

- ցպահանջ ավանդներ՝ 31.4%-ով,

- ընդհանուր կապիտալ՝ 0.1%-ով,

- շահույթ՝ 14%-ով,

- հաճախորդներ՝ 7.8%-ով:

Հաշվետու տարում ներդրված նոր ծառայություններից բանկն առանձնացրել է բնակարանային միկրովարկերի եւ էներգաարդյունավետ վերանորոգման վարկերի տրամադրումը, կամավոր կուտակային ավանդի եւ «Հարմար-նոր» ավանդի պրոդուկտների ներդրումը, VISA probono բարեգործական քարտերի թողարկումը:

Այս ընթացքում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 22.3%-ով, բանկի ակտիվ գործող հաճախորդների թվաքանակն աճել է 7.8%-ով, որի արդյունքում բանկի հաճախորդների թիվը կազմել է 133.4 հազ.:

Ժողովի ավարտին հաջորդել է Հայէկոնոմբանկի խորհրդի նիստը, որի ընթացքում խորհրդի նախագահ է վերընտրվել Սարիբեկ Սուքիասյանը:

Դիտում՝ 5704
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW