985 մլն դրամ՝ կառավարության նոր շենքի կահավորմանը

18.06.2015 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է կառավարության ֆոնդից 985 մլն դրամ (շուրջ $2 մլն) հատկացնել Երեւանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցվող կառավարության նոր շենքի կահավորմանը:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշել է, որ շենքի շինարարությունը կավարտվի սեպտեմբերին, իսկ կահավորումը՝ հոկտեմբերին: Նոյեմբերին, նախարարի փոխանցմամբ, շենքը կհանձնվի շահագործման:

Կառավարության նոր շենքում տեղակայվելու են արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների ու մի քանի այլ նախարարություններ:

Դիտում՝ 5288

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW