«Սեւանի իշխան»-ին 201 հա անհատույց հողատարածք է տրամադրվել

18.06.2015 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Սեւանի իշխան» ՓԲԸ-ին անհատույց տրամադրել 201 հա հողատարածք։

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի փոխանցմամբ՝ հատկացվող տարածքները գտնվում են Գեղարքունիքի մարզի Լիճք եւ Կաթնաղբյուր համայնքներում եւ հանդիսանում են պետական սեփականություն:

«Տարածքի տրամադրումը բխում է Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգման եւ ձկնաբուծության զարգացման ծրագրից»,- ասել է նախարարը՝  հավելելով, որ հողատարածքն ընկերությունը տրամադրվել է կառուցապատման նպատակով՝ առանց մրցույթի կազմակերպման ընթացակարգի:

«Սեւանի իշխան» ընկերության գործունեությանն ու ծրագրերին կարող եք ծանոթանալ մեր այս նյութում:

Դիտում՝ 3105

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW