Սեւանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԷ) գործարկում է Հրազդան-Ալմաստ (Երեւան)-Շորժա (Ծովագյուղ) էլեկտրագնացքը: ՀԿԷ-ում նշել են, որ մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը կգործի ամեն օր՝ սկսած հունիսի 20-ից, բացի չորեքշաբթի օրերից: Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը կերթեւեկի մինչեւ Ծովագյուղ կայարան, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին՝ մինչեւ Շորժա: Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է ժամը 6:45-ին եւ Երեւանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10-ին: Ալմաստ կառամատույցից դեպի Սեւանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30-ին:Ծովագյուղ գնացքը ժամանում է ժամը 10:50-ին, Շորժա՝ 11:28-ին:Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է 17:00-ին Շորժա կայարանից եւ 17:37-ին՝ Ծովագյուղից: Երեւան էլեկտրագնացքը վերադառնում է ժամը 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին: Tweet Դիտում՝ 9946