ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ բարելավվել է Հարթավանի ջրամատակարարման համակարգը

17.06.2015 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագրի շրջանակում բարելավել է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի ջրամատակարարման համակարգը՝ տնտեսություններն ապահովելով շուրջօրյա քլորացված եւ անվտանգ ջրամատակարարմամբ:

Այսօր տեղի է ունեցել ծրագրի ավարտը, որին մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխտնօրեն Ջոնաթան Կացը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քերեն Հիլիարդը եւ այլք:

ԱՄՆ Դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հարթավանի բոլոր տնտեսություններում ջրաչափերի տեղադրման շնորհիվ ջրի ծախսի հաշվարկն ավելի ճշգրիտ է իրականացվում:

Գյուղապետարանին տրամադրվել է համակարգչային նոր ծրագիր, որը նրանց կօգնի ջրի վարձերի հաշվարկման եւ հավաքման գործում: Ակնկալվում է, որ համակարգի աշխատանքի արդյունավետության շնորհիվ համայնքը տարեկան կխնայի մոտ 23,360 խմ ջուր եւ 17,280 կՎտ/ժ էլեկտրաէներգիա:  

Դիտում՝ 2505
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW