Հունաստանը հնարավոր է՝ լքի ԵՄ-ն եւ եվրոգոտին
17.06.2015 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://img.tyt.by/

Սնանկացման եզրին հայտնված Հունաստանը հնարավոր է՝ լքի եվրոգոտին ու Եվրամիությունը, եթե չհաջողվի վարկատուների հետ համաձայնություն ձեռք բերել:
Այս մասին ասված է 2014-15 թթ. Հունաստանի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ երկրի Կենտրոնական բանկի հրապարակած զեկույցում:
«Բանակցությունների ձախողումը կլինի այն ցավագին ճանապարհի սկիզբը, որը նախ կհանգեցնի սնանկացման, ապա՝ երկրի՝ ԵՄ-ից եւ եվրոգոտուց դուրս գալուն»,- ասված է զեկույցում:
Հունաստանը կարեւորում է գործընկերների հետ նոր հանաձայնագրի կնքումը՝ նշելով, որ այդպիսով կկանխվեն տնտեսությանը սպառնացող անմիջական ռիսկերը, կնվազի անորոշությունը եւ այլն:
«Դա կարող է նշանակել խոր ճգնաժամ, եկամտի մակարդակի կտրուկ անկում, գործազրկության աճ եւ այն ամենի փլուզում, ինչին հունական տնտեսությունը կարողացել է հասնել ԵՄ-ին եւ մասնավորապես՝ եվրոգոտուն անդամակցելու տարիներին: Կորցնելով եվրոպական կետրոնական էլեմենտի իր դիրքը՝ Հունաստանն ականատես կլինի, թե ինչպես իրեն կիջեցնեն մինչեւ Եվրոպայի հարավի աղքատ պետություններից մեկի մակարդակին»,- ընդգծում են Հունաստանի ԿԲ-ում:
Ներկայում Հունաստանը բանակցություններ է վարում ԵՄ-ի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ՝ կարգավորելու պարտքը, որը գերազանցում է €240 մլրդ-ը:
Պարտքը կուտակվել է 2010-2012 թթ.՝ դեֆոլտից հունական բյուջեի փրկության շրջանակում անցկացված գործողությունների արդյունքում:
Նոր համաձայնագրի կնքումը ձգձգվում է, եւ փորձագետները չեն բացառում Հունաստանում դեֆոլտի հնարավորությունը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: